Պլանետարիում

Ուսումնական ճամփորդություն

«Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում այցելելու ենք Պլանետարիում, դիտելու ենք երկու ուսումնական ֆիլմ, որոնք պատմելու են տիեզերքի, արեգակնային համակարգի մասին:

Օրը՝ հոկտեմբերի 11

Մեկնում՝ 11.00

Ժամանում՝
 13.30

Հասցե՝ Անգլիական այգի, Խորենացի 22/2

Մասնակիցներ` Արևելյան դպրոցի 3-1, 3-3 դասարաններ

Պատասխանատու՝ Հասմիկ Ղազարյան, Արմինե Մնացականյան

Օգնական՝ Անուշ Բարխուդարյան

Քարտեզը՝

Նպատակը, խնդիրները՝

  • «Տիեզերք» ուսումնական նախագծի իրականացում, ամփոփում
  • Տեղեկություններ հավաքագրելու հմտությունների զարգացում
  • Նոր տեղեկատվական նյութի յուրացում
  • Տեսնելու, լսելու, համեմատելու կարողության ձևավորում, զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Ճամփորդության նախապատրաստական ընթացքում որոշակի տեղեկությունների հավաքագրում, յուրացում տիեզերքի, արեգակնային համակարգի, մոլորակների մասին:

Պլանետարիումում կդիտենք տիեզերքի մասին պատմող ուսումնական ֆիլմեր, այնուհետև կպատմենք, կներկայացնենք ստացված տեղեկությունները, դրանք համադրելով մեր իմացած գիտելիքների հետ:

Նախագծի ամփոփումը դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։

Оставьте комментарий