Բլոգը՝ որպես ուսումնական հարթակ

Հետազոտական աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Բլոգը՝ որպես ուսումնական հարթակ

Կատարող՝ Արմինե Մնացականյան

Դասավանդած առարկան՝ «Իմացումի հրճվանք» ծրագիր

Խորհրդատու՝ Մարգարիտ Սարգսյան

Բովանդակություն

  • Նախաբան
  • Բլոգը՝ որպես ուսումնական հարթակ
  • Սովորողի ուսումնական բլոգը
  • Բլոգային ուսուցում
  • Բլոգին ներկայացվող պահանջներ
  • Բլոգային ուսուցման առավելություններն ու թերությունները
  • «Սովորող-սովորեցնող» նախագիծ
  • Բլոգը՝ հեռավար ուսուցման հարթակ
  • Ամփոփում

 

Նախաբան

Մենք` որպես փորձարարական-հետազոտական միավորում, կրթահամալիրի ստեղծմամբ հեղինակում ենք անգիրի դպրոցի այլընտրանքը` որպես ազատ անհատի և բաց հասարակության կրթական պատվեր, ստեղծողի և ստեղծական աշխատանքի դպրոց։ Այսօր նա «մեդիակրթություն» անունը ունի, մեդիագրի դպրոցն է, այլընտրանք տպագրի դպրոցին։

Իսկ մեդիան, ստեղծականությունը, անհատի կրթական պատվերի կազմակերպումը  կարող են այլ դարձնել ուսուցումը` որպես բաց համակարգ: Դրանց շնորհիվ կարող ենք ունենալ, ունենք, կարդացող, գրող, մտածող, քննարկող սովորող և ուսուցիչ, ավելին՝ հասարակությունը կարող է մասնակցել նրանց քննարկմանը:

Աշոտ Բլեյան

Բլոգը՝ որպես ուսումնական հարթակ

Բլոգային ուսուցում

Բլոգային ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է,  քանի որ Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում այն միակ ուսումնական հաստատությունն է, որտեղ իրականացվում է բլոգային ուսուցում ՝ սկսած երրորդ դասարանից։ Այն վիրտուալ ուսումնական տարածք է, որն ահռելի քայլերով առաջ է շարժվում՝ ստիպելով անընդհատ զարգանալ, ընդունել նոր մարտահրավերներ և դրանց տալ ժամանակի պահանջին համապատասխան լուծումներ։ Բլոգային աշխատանքը հետաքրքիր է, քանի որ անընդհատ զարգանալու ու առաջ գնալու հնարավորություն կա: Բլոգային ուսուցումն անընդհատ է ու անընդմեջ, որի միջոցով մենք սովորելու, սովորածը միմյանց փոխանցելու հնարավորություն  ունենք։

Սովորողի բլոգն ինքնարտահայտման, սեփական նախագծերը, ուսումնական նյութեր  ներկայացնելու  մեիդա  բաց հարթակ է։

Որպես բաց հարթակ՝ ուսումնական բլոգը տեսանելի է սովորողին, ծնողին, ուսուցչին, բոլորին, ինչն էլ տեսանելի է դարձնում սովորողի աճը, զարգացումը:

Սովորողի բլոգը հասանելի մեդիատիրույթ է, որտեղ սովորողը ներկայացնոմ է իր ուսումնական գործընթացի բազմաբովանդակությունը՝  ուսումնական օրացույցով նախատեսված նախագծեր, ուսումնական նյութեր, բնագիտական փորձեր, ֆլեշմոբեր, ստուգատեսներ, ճամփորդական պատումներ, ֆոտոշարեր, տեսաֆիլմեր, ռադիոնյութեր, օտարալեզու ուսումնական փաթեթներ։

Այսինքն դասարանական բլոգից բացի՝ սովորողներին անհրաժեշտ է ունենալ անհատական մեդիատարածք`անհատական բլոգ, որտեղ սովորողները կիրականացնեն և կնրկայացնեն իրենց աշխատանքային գործունեությունը ողջ տարվա ընթացքում:

Տարիքային առանձնահատկությունից կամ խառնվածքով պայմանավորված կան սովորողներ , ովքեր դժվարանում կամ խուսափում են խոսել, արտահայտել իրենց կարծիքը, մտքերը: Իսկ բլոգն այն հարթակն է, որը թույլ է տալիս ազատ, առանց կաշկանդվելու արտահայտել մտքերն ու կարծիքները, ներկայանալ ոչ միայն գրավոր, այլև պատումներով, ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով:

Բլոգը՝ որպես ուսումնական հարթակ

Որպես ուսումնական հարթակ, առաջին դասարանում ակտիվ գործում է էլէեկտրոնային փոստը և դասարանական բլոգը։ Սովորողը ծնողի հետ միասին ուսումնական գրծընթացին  հետևում են  դասվարի բլոգից՝ ծանոթանալով ուսումնական նախագծերին, առաջադրանքներին, տեսանյութերին, ուսումնական ընթացքին։

Առաջին դասարանում դասվարի բլոգում ստեղծվում են սովորողների անհատական էջերը, որտեղ հավաքվում և ամփոփվում են մեկ տարվա ընթացքում սովորողների կատարած ուսումնական նախագծերը, ընտանեկան նախագծերը, ճամփորդությունները և այլն։

Առաջին դասարանից սկսած սովորողները գործածում են մի շարք համակարգչային ծրագրեր՝ Paint նկարչական ծրագիրը, word-ը։

Երկրորդ դասարանում սովորողները շարունակում են դասարանական բլոգում ունենալ իրենց անհատական էջերը, զարգացնել իրենց մեդիահմտությունները՝ սովորելով նոր ծրագրեր,  գործածել այլ մեդիագործիքներ, օգտվել էլեկտրոնային փոստից ինքնուրույն՝ մուտքագրելով մուտքանունն ու գաղտնաբառը, գրել նամակներ, պատասխանել նամակներին։

«Իմացումի հրճվանք» ծրագրում, երրորդ դասարանի սովորողը, ով արդեն մեդիահմուտ է և տիրապետում է մի շարք համակարգչային ծրագրերի և կարողանում է մուտք գործել տարբեր մեդիահարթակներ մեծ ոգևորությամբ սպասում է իր անհատական բլոգին  և այն ինքնուրույն վարելուն։

Երրորդ դասարանում սովորողների համար բացվում են իրենց անհատական բլոգները, որտեղ իրականացնում և ներկայացնում են իրենց ուսումնական գործունեությունը ողջ տարվա ընթացքում:

Կրթահամալիրում գործում է  ուսումնական բլոգի մի քանի հարթակներ՝ wordpress.com, edublogs.org, blosspot.com ։ Երեքն էլ գործածվում են որպես ուսունական հարթակներ, սակայն յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները ։ Թե դասավանդողը, թե սովորողն ունի ընտրության հնարավորություն՝ ընտրելով  իրեն հարմար, հասանելի  հարթակը։

Բլոգին ներկայացվող պահանջներ

Բլոգային ուսուցումն ահռելի ճանապարհ և զարգացում է ապրել կրթահամալիրում։ Այն ժամանակի ընթացքում բերվել է ուսումնական պահանջներին համապատասպան ձևի, կարգի, նորմերի։  Եվ դրանք անընդհատ վերանայվում են և համապատասխանեցվում տվյալ ժամանակահատվածի պահանջներին։ Բլոգներն ըստ ուսումնական աստիճանի դասակարգվել և խմբավորվել են՝ ուսումնական կենտրոնների, մանկավարժական ակումբների, ամսագրերի, դասավանդողների և սովորողների բլոգների։

Ինչպես նշեցի,  բլոգին ներկայացվող պահանջները յուրաքանչյուր տարի վերանայվում են և դասավանդողն ու սովորողը պետք է իրենց բլոգները համապատասխանեցնեն այդ պահանջներին․

Սակայն այս պահանջները որևէ կերպ չեն սահմանափակում դասավանդողի կամ սովորողի ազատ, անկաշկանդ իր բլոգը  վարելուն և  ի ցույց դնելու իր անհատականությունն ու ասելիքը:

Սովորողների բլոգները բացելիս, նախ ծանոթացանք բլոգի կառուցվածքին, սովորողի բլոգի պահանջներին։ Միասին կարդացինք պաանջները․ առաջնային  առանձնացրեցինք բլոգի արտաքին տեսքին վերաբերող կետերը, այն թեմաները որոնք համապատասխանում են բլոգի պահանջներին, որից հետո նոր բացեցինք բլոգները։ Սովորողները, օր-օրի դառնալով էլ ավելի մեդիահմուտ,  բլոգում ավելացնում են մնացած կետերը։

Բլոգային ուսուցման առավելություններն ու թերությունները

Բլոգային ուսուցումն ինչպես ունի իր առավելությունները, այնպես էլ ունի իր թերությունները։

 Բլոգային ուսուցման առավելություններն են, երբ  բլոգերն ունի մեդիահարթակ իր անհատականությունն արտահայտելու, ներկայացնելու իր  մանկավարժական և ուսումնական ձեռքբերումներն ու հաջողությունները, կրթական առաջընթացը, ինչպես նաև  ցուցադրելու իր մեդիահմտությունները, մեդիագրագիտությունը։ Բլոգը հիանալի մետապահոց է։ Նաև շատ կարևոր է նշել, որ ուսումնական բլոգները զարգացնում են հայալեզու մանկավարժական ցանցը մեդիատիրույթում։

Պետք է նշել  նաև բլոգավարության ամենաառաջնային թերությունը՝ դա մեդիա և տեքստային վրիպումներն են, որոնք ակնհայտ երևում են։ Բլոգային մեդիահմտությունների վատ իմացության պատճառով կան բլոգներ, որ ընթեռնելի չեն՝ ճիշտ չեն ընտրված հետնանկարները, գույները, թեմաները։

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

Կրթահամալիրում «Սովորող-սովորեցնող» մեթոդ-նախագիծը ամենակիրառելի նախագծերից մեկն է, որի առանձնահատկությունը աշակրետակենտրոն, աշակերտահեն ուսուցումն է։
Այն հաճախ եմ օգտագործում իմ ուսումնական գործունության ընթացքում, քանի որ դրանով լուծում եմ մի շարք խնդիրներ․

  • սովորողները սովորում են նոր հմտություններ, որոնք պետք է փոխանցեն ընկերներին
  • սովորողներրը իրենց իմացածը փոխանցում են մյուս սովորողներին, արդյունքում ամրապնդելով իրենց իմացածը
  • սովորողների միջև ստեղծվում է համագործակցային գործունեություն՝ լուծելով մի շարք խնդիրներ՝ և ուսումնական, և ներանձնային , և սոցիալական։

 

Այս տարի դասավանդում եմ  «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի Արևելյան դպրոցի երրորդ դասարնում, որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի ղեկավար։ Ըստ կարգի երրորդ դասարանում սովորողը վարում է իր անհատական բլոգը։ Սակայն ես՝ որպես դասարանի ղեկավար, ինձ իրավունք վերապահեցի մի փոքր առաջ ընկնել և սովորողների անհատական բլոգները բացեցի երկրորդ դասարանի վերջում, քանի որ սովորողները բավական առաջադեմ են և մեդիահմուտ։  «Ելք» ճամբարի ընթացքում «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում, հինգերորդ դասարանի սովորողների օգնությամբ բացեցինք բլոգները։ Նշեմ, որ հինգերորդցիները նույնպես եղել են իմ սովորողները և շատ լավ առիթ էր, որպեսզի տեսնեմ նրանց ուսումնական աճը, առաջադիմությունը։

Հինգերորդ դասարանցիները ներկայացրեցին բլոգի կառուցվածքը, սովորողի բլոգի անհարաժեշտ բաժինները, որից հետո անհատապես մոտեցան սովորողներին և բացեցին բլոգները։ Նշեմ , որ այդ աշխատանքը եղել է շարունակական  և ճամբարի ընթացքում նրանք մի քանի անգամ եկել են մեր դասարան և վերջնական տեսքի բերել սովորողների բլոգները։

Դասարանում բոլորն ունեն անհատական բլոգ և ինքնուրույն վարում են իրենց բլոգները։ Այս պահի դրությանբ կարողանում են նյութ, տեսանյութ , նկար տեղադրել, խմբագրել,  բաժին ընտրել, նոր բաժին բացել։ Այս պահին բլոգները գտնվում են աշխատանքային փուլում, սակայն կարծում եմ մինչև տարեվերջ վերջնական տեսքի կբերենք սովորողների բլոգները։

Բլոգը՝ հեռավար ուսուցման հարթակ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն այն եզակի ուսումնական հաստատությունն է, որը իրականացվում է հեղինակային կրթական ծրագիր, որի բաղադրիչներից մեկը հեռավար ուսուցումն է: Ես այն համարում եմ կրթահամալիրի կարևոր ձեռքբերումներից մեկը։

Հեռավար ուսուցումը՝
-անհատականացված և համակարգված ուսուցման ձև է, երբ ուսուցման գործընթացը սովորողի և դասավանդողի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:
Հեռավար ուսուցման նպատակը՝
— հեղինակային կրթական ծրագիրը անմիջապես բնակության կամ ժամանակավոր գտնվելու վայրում յուրացնելու հնարավորություն ընձեռելն է այն սովորողներին, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չեն ունենում առկա ուսուցման:

2018 թվականից կրթահամալիրում գործում է հեռավար կրթությունը։ Որպես ուսուցիչ ես այն շատ կարևորում եմ, քանի որ շատ սովորողներ հաճախ տարբեր պատճառներով բնակության վայրը փոխելու արդյունքում դուրս են մնում կրթություն ստանալու հնարավորությունից, որովհետև ոչ բոլոր դպրոցներն ունեն հեռավար կրթություն իրականացնելու պայմաններ և հնարավորություն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն այն եզակի ուսումնական հաստատությունն է, որը տալիս է այդ հնարավորությունը ոչ միայն կրթահամալիրի՝ բնակության վայր փոխած սովորողներին, այլև հանրապետության շատ այլ սովորողների:

Իմ դասարանի Լուիզա Հայրապետյանը, ով բնակվում է Չինաստանում, արդեն երրորդ ուսումնական տարին է  իր հետ իրականացնում ենք հեռավար կրթություն ։

Աշխատանքի կազմակերպման ձևը՝           
Յուրաքանչյուր ուսումնական օր կամ շաբաթ սովորողը ստանում է մեթոդական փոքրիկ նամակ, որտեղ ընդգրկված են տվյալ ժամանակահատվածում իրականացվող նախագծերը, օրվա կամ շաբաթվա անելիքները, որոք հրապարակված են նաև դասարանական բլոգում: Նույն նամակը ստանում է և գրասենյակը, և դպրոցի ղեկավարը: Սովորողի կողմից կատարաված առաջադրանքները հրապարակվում են սովորողի անհատական բլոգում: Նախքան անհատական բլոգ ունենալը հրապարակվում էին դասարանական բլոգում։ Նաև լինում են տեսադասով հանդիպումներ, որոնք նախապես համաձայնեցվում են սովորողի ծնողի հետ, քանի որ ունենք ժամային գոտու տարբերություն:

Սովորողի անհատական էջ 2020-2022
Սովորողի բլոգ 2022-2023

Լուիզայի ուսումնական բլոգը նույնպես բացել ենք հեռավար կրթության կազմակերպման արդյունքում։ Ուսումնական ամռան ընթացքում, երբ Teams առցանց հարթակում հանդիպումները ավելի հաճախ էին, Լուիզայի հետ միասին  ծանոթացանք բլոգի կառուցվածքին, բացեցինք իր ուսունական բլոգը, բաժինները և այժմ Լուիզան շատ ակտիվ օգտագործում է իր անհատական բլոգը՝ կիրառելով բլոգային հմտությունները։

Ամփոփում

Բլոգային ուսուցումը, բլոգների գործածությունը ուսուցման նոր կազմակերպման ձև է, որը նոր հնարավորություններ է բացում և՛ դասավանդողի, և՛ սովորողի համար։ Այն հնարավորություն է տալիս ազատ, անկաշկանդ արտահայտվել, վարել ուսումնական գործունեություն դպրոցի, դասարնի պատերից դուրս՝ բաց և հասանելի լինելով բոլորին։ Բլոգային աշխատանքը հետաքրքիր է, քանի որ այն ստատիկ չէ։ Դասավանդողին և սովորողին անընդհատ զարգանալու ու առաջ գնալու հնարավորություն է տալիս:

Բլոգային ուսուցումն իր տեսակով անհատակենտրոն ուսուցում է, անընդհատ զարգացող է, ու շատ բլոգերների համար դժվար, անհնար է դառնում հետևել մեդիազարգացումներին, որոնք սրընթաց են:

Բոգային ուսուցումը անընդհատ զարգացող հարթակ է, այն հետաքրքիր է, որովհետև ուսուցումն անընդհատ է ու անընդմեջ։

Оставьте комментарий